Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՀԱԿ-ՀԺԿ-ի հայտարարությունը

ՀԱԿ-ՀԺԿ-ի հայտարարությունը
17.03.2017 | 09:22

Կյանքից անժամանակ հեռացավ «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանը։ Մի քանի ամիս կալանավայրում մնալուց հետո նրան առողջական պատճառներով անցյալ տարվա դեկտեմբերին ազատ էին արձակել։

Անհասկանալի է, թե ինչու, փաստորեն, կալանքի տակ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող մարդուն քիչ անց նորից ձերբակալեցին։ Վերջերս նրան կրկին ազատ արձակեցին հինգ պատգամավորների երաշխավորությամբ։ Սակայն անազատության պայմանները, որպես բողոքի նշան արած հացադուլը, ըստ երևույթին, արդեն անվերադարձ քայքայել էին նրա առողջությունը։


ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ցավակցում է հանգուցյալի ընտանիքին և մտերիմներին, դատապարտում իշխանության համապատասխան մարմինների կողմից մարդու իրավունքների և քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտման փաստերը, պահանջում լիակատար բացահայտել մահվան պատճառ դարձած բոլոր հանգամանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ